ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Հայոց նյութական արժեքներ

Հայոց նյութական  արժեքներ
17.01.2014 | 11:42

Գ. Նժդեհը գրել է. «Պատմականորեն առնված՝ մերն է այն ամենը, որ հայը տվել է աշխարհին: Մեր ստեղծածը պատմության որ դարում էլ և Երկրագնդի որ կետի վրա էլ լինի՝ կմնա սեփականությունը հայ ոգու... Հայ մտքի և բազկի գործերը Հայաստանից դուրս կմնան իբրև հոգևոր գաղութներ: Այո, մարդկային սփյուռքից զատ՝ մենք ունենք նաև մեր ստեղծած արժեքների սփյուռքը»: Այսուհետ կսկսենք մի շարք, ներկայացնելով «մեր ստեղծած արժեքների սփյուռքը»:

ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆՑ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՇԵՆՔԸ ԲԱՔՎՈՒՄ


Լուսանկարում պատկերված 7-հարկանի այս շենքը կառուցվել է 1908-1915 թթ. Նիկոլաևսկի փողոցի թ. 11 հասցեով (այժմ՝ Իսթիգլալիյաթ փող.), ճարտարապետն է Վարդան Սարգսյանը:
Սեփականատերերն էին ներկայիս Ադրբեջանի ծխախոտարդյունաբերության հիմնադիրներ Գևորգ և Միրզաջան Ռոստոմի Միրզաբեկյանցները (Егор и Мирзаджан Романовичи Мирзабекянцы): Նրանք ծնվել են Շամախի գավառի Նոր Շեն գյուղում, երիտասարդ հասակում տեղափոխվել Բաքու և 1873 թ. հիմնել «Գ. և Մ. Միրզաբեկյանց եղբայրներ» («Бр. Е. и М. Мирзабекянцы») ֆիրմայի ծխախոտի գործարանը Բոնդարնայա փողոցում:
1915 թ. ձեռնարկությունն արդեն արժանացել էր բազմաթիվ բարձրագույն պարգևների, և համբավը տարածվել էր Ռուսական կայսրությունով մեկ: Ֆիրման մասնաճյուղ ուներ Թիֆլիսում, մեծածախ պահեստներ՝ Աստրախանում, Աշգաբադում, Դերբենդում, Սամարղանդում, Կրասնովոդսկում, Շամախում: Արտադրանքը վաճառվում էր Կովկասի, Անդրկասպյան մարզի ու Թուրքեստանի երկրամասի բոլոր քաղաքներում, ինչպես նաև Վարշավայում, Օդեսայում ու մերձվոլգյան քաղաքներում:
Գևորգ Միրզաբեկյանցը ֆինանսական օժանդակություն է ցույց տվել Սաղիանի Սբ. Ստեփանոս վանքի նորոգմանը, 1877-ից սկսած 40 տարի եղել է Բաքվի Հայոց մարդասիրական ընկերության անփոփոխ անդամ: Բացի այդ, եղբայրները ֆիրմայի անունից ամեն տարի Սբ. Ծննդյան ու Զատկի տոներին դրամական նվիրատվություններ են կատարել Մարդասիրականին:

ՊԻԹՈԵՎԻ ԹԱՏՐՈՆԸ ԹԻՖԼԻՍՈՒՄ


«Արտիստական ընկերության» կամ Պիթոևի թատրոնի շենքը 1901 թ. Գոլովինսկի պողոտայում 1,5 մլն ռուբլով կառուցել են Եսայի Գևորգի Պիթոյանը` «И. Е. Питоев» նավթարդյունաբերական ընկերության նախագահը, և այդ ընկերության գլխավոր բաժնետեր Ալեքսանդր Մանթաշյանցը:
Ներկայում Թբիլիսիի այդ գլխավոր մշակութային հաստատությունը կոչվում է Շ. Ռուսթավելու անվան ակադեմիական թատրոն:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ